Օֆշորային «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ը կլուծարվի

Սույն թվականի հունվարի 11-ին , Politik.am լրատվական կայքում հրապարվեց Օֆշորային սկանդալ. «Գազպրոմ Արմենիայի» հաշվապահն ու ՊԵԿ նախագահը ստվերային գործարքի մեջ են  վերնագրով նյութ:

Վերոնշված նյութում  մենք խոսել էին «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության ապօրինի գործուեության և օֆշորային գոտում գրագրանցված լինելու մասին՝ նշելով Norfolk Project LP-ն կլասիկ օֆշորային ընկերություն է, որը գրանցված է Շոտլանդիայում (բրիտանական օֆշորում): Հասցեն՝ Suite 1 44, Main Street, Douglas, Lanarkshire, Scotland։ Այդ նույն հասցեում գրանցված են եվս մի քանի տասնյակ ընկերություններ:

Նոր կառավարության ձևավորումից անմիջապես հետո  ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հատկանիշներով, որի շրջանակներում միաժամանակ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակից և ընկերության տնօրենի առանձնատնից առգրավվել են շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային և մաքսային փաստաթղթեր: Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները նախաքննության ընթացքում տվել են գործով հանցավոր սխեման բացահայտող ցուցմունքներ: «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Այս առիթով Politik.am-ը պաշտոնական հարցմամբ դիմեց ՀՀ ՊԵԿ-ին , տեղեկանալու՝ արդյո՞ք   «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը շարունակում է իր գործունեությունը, և եթե ոչ,  ո՞ր կազմակերպություններն են մաքսային ծառայություն մատուցում ներկրողներին:

Ի պատասխան մեր պաշտոնական հարցմանը, տեղեկացանք, որ առկա տեղեկատվության համաձայն՝ «Նորֆոլկ Քոնսալթինգ»  ՍՊԸ-ն ներկայումս գտնվում է լուծարման փուլում և ծառայություններ է մատուցում  բացառապես իր նախկին ստանձնած պարտականությունները կատարելու և ավարտելու շրջանակներում:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache