Օրիորդը «կարճաժամկետ» նախարար է լինելու

507bfe585a5c3_medium«Իրատես de facto» թերթը գրում է. «Արդարադատության նորանշանակ նախարարը, որքան էլ անձամբ կառավարության ղեկավարի հովանավորությունն է վայելում, միեւնույն է, չի «ձուլվում» գործադիր մարմնի մյուս անդամների հետ, ասել է՝ յուրայինների մեջ օտար է:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, բավականին բարդ կացության մեջ է հայտնվել Արփինե Հովհաննիսյանը, մի կողմից սեփական նախարարությունում չի կարող «իրենն ասել» կառույցի «ենթակայությամբ» գործող ԴԱՀԿ-ին, մասամբ էլ՝ ՔԿ վարչությանը, մյուս կողմից էլ, գործընկեր-նախարարները «գրկաբաց» չընդունեցին նրան:

Ավելին, որոշ ՀՀԿ-ականներ կարծիք են հայտնում, որ օրիորդը «կարճաժամկետ» նախարար է լինելու: Չնայած, համակարգի խնդիրները հաշվի առնելով, դժվար թե այստեղ որեւէ նախարար կարողանա երկար «ձգել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 221 անգամ
 


Այս թեմայով