«Օրենքով գող» Ֆրանցուզը ինքնակամ հրաժարվել է իր կոչումից

francuzԻնչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, Դեդ Հասանի կլանի անդամ Մաքսիմ Ֆրանցուզովը (Ֆրանցուզ) ընդամենը երեք ամիս մնաց «օրենքով գողի» կարգավիճակում։ Պատժի կրման համար մտնելով նոր քրեակատարողական հիմնարկ՝ նա ինքնակամ հրաժարվել է գողական կոչումից և համալրել, այսպես ասած, «մուժիկների» շարքերը։ Գործակալությունը հիշեցնում է, որ նրա թագադրման մասին տեղեկությունը տարածել էր Գելա Կարդավան այս տարվա հունիսի 11-ին։ Ֆրանցուզի հետ միասին գողական կոչում էին ստացել ևս 4 հոգի: Սակայն այդ հինգից միայն ֆրանցուզն էր, որ այդ ժամանակ գտնվում էր բանտում։ Իսկ բանտում գտնվողի թագադրումը ուղղակի մարտահրավեր է քրեակատարողական համակարգին։ Վերջին տարիներին մատների վրա կարելի է հաշվել այն դեպքերը, երբ բանտում թագադրված «օրենքով գողը» կարողանում է պաշտպանել իր տիտղոսը մինչև ազատություն ստանալը։

 


Այս թեմայով