«Օրենքով գողերն» իրենց գառի նման խելոք են պահում. ոստիկանապետ

Անկախության տարիների ընթացքում կան և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ։ Այս մասին այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Կան և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ,իսկ ապագայի հետ կապված ամենակարևորը խաղաղությունն է։ Եթե լինի խաղաղություն,կլինի ամեն ինչ»,-ասաց Գասպարյանը։

Դիտարկմանը,թե վերջին շրջանում հանցագործություններն ավելացել են,Վլադիմիր Գասպարյանը չհամաձայնեց.«Բացարձակապես ձեզ հետ համաձայն չեմ։ Ոչ միայն ոստիկանությունն է հրապարակել հանցածին իրավիճակի մասին,որը կարող է որոշակի կողմնակալություն դիտվել, այլ նաև դատախազությունը վերջերս ամփոփ տեղեկատվություն հրապարակեց ,ակնհայտ այդպես չէ»։

Հարցին,թե օրը ցերեկով ինչպես է, որ տեղի են ունենում կրակոցներ, ինչպես եղավ Վերնիսաժում, Վլադիմիր Գասպարյանն ասաց.«Հիմա ես անցնեմ դրանց գավառական մտածելակերպի՞ն, գավառական մտածելակերպ է: Տարիքները տեսել եք, անցյալը տեսել եք՝ բռնաբարություն, դատվածություն, բոլոր նախկին հանցագործությունները բացահայտված են, տականքը հայրենիք չունի, հայրենասիրություն չունի»:

Հարցին, թե խոսակցություններ կան, որ Հայաստանում«օրենքով գողերը» «սխոդկաներ» են անում, ոստիկանապետն ասաց.««Օրենքով գողերն» իրենց գառի նման խելոք են պահում»

 


Այս թեմայով