«Օրենքով գողերն» իրար ծեծել են

o8enqwvՎերջերս Երևանում տեղի ունեցած «գողական» ծեծկռտուքը, ինչպես և սպասվում էր, ունեցել է իր աղմկոտ զարգացումը: Ինչպես այսօր հայտնում է Primecrime.ru կայքը, նախօրեին Ժիրո Բրուտյանին «նեղացնողները»` Կոբա Ռուստավսկին, Սուրո Ավետիսյանը, Անդրանիկ Սողոյանը (Զապ) և վերջինիս զարմիկ Արտյոմ Ղազարյանը, ծեծի են ենթարկվել տեղի մյուս «օրենքով գողերի» կողմից: Նրանք են` Անդիկ Հարությունյանը, Արտյոմ Միքայելյանը, Սամո Հարությունյանը, Աֆո Խոյեցյանը և աքսորից ինքնակամ վերադարձած Նորիկ Փիլոյանը (Կոնչո): Հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Լեռ Կամսարի փողոցում գտնվող Զապի տան բակում, առաջինը նրա վրա, իբր թե, ձեռք է բարձրացրել Գևորիկ Մելիքյանը: Այնուհետ «ով Ժիրոյին գող չի համարում, սուկա է» գոռալով` այդ վեցյակը, նաև ազգությամբ վրացի երեք «օրենքով գողեր», ում ինքնությունը դեռ հայտնի չէ, լավ ծեծել են Ժիրոյին «նեղացրածներին»:

Դիտվել է 2,332 անգամ
 


Այս թեմայով