Օրենքը պատուհաս է դարձել մանր ձեռներեցների համար

231643001384924666«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Այն, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը պատուհաս դարձավ մանր ու միջին բիզնեսի շատ ներկայացուցիչների համար, վաղուց է ապա­ցուցվել: Բազում դժգոհություններ հնչեցին, որ շատ մանր ձեռնարկություններ պարզապես դադարեցրել են իրենց գործունեությունը: Երեկ էլ այս առնչությամբ բազում գործարարների անունից իր հրապարակային դժգոհությունը հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ ՀՀ վարչապետին ուղղված գրությամբ առաջարկելով վերանայել օրենքի մեկնաբանման ընթացակարգը:

Բանն այն է, որ օրենքի մեկ՝ «անձինք» բառը Գագիկ Խաչատրյանի կողմից ղեկավարվող ՀՀ պետեկամուտների կոմիտեն մշտապես մեկնաբանել է հօգուտ իրենց՝ տուգանելով տնտեսվարողներին:

«…Ձևական պահանջի չպահպանման հետևանքով ՊԵԿ-ը տնտեսվարողներին պարտադրում է վճարել թե՝ ԱԱՀ-ի գումարները և թե՝ շր­ջանառության հարկը՝ տույժերով ու տուգանքներով»,- գրել է ՀՀ օմբուդսմենը:

Հոդվաածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 34 անգամ
 


Այս թեմայով