Օրենսդրորեն նվա­զեցվում են պաշտպանության և անվտանգության ոլորտում վարչապետի լիազորությունները

«Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծ: Այսօր գործուն է 2008թ. նոյեմբերի 28-ին ընդունված օրենքը: Չնայած օրենքի առկա­յությանը, կառավարությունը որո­շել է ոչ թե փոփոխություններ և լրացումներ կատարել գործող օրենքում, այլ բոլորովին նոր օրենք ընդունել:

Պատճառը, թերևս, փոփոխությունների մեծ ծա­վալն է, որն առաջարկվում է նոր օրենքի նախագծով: Ամենաէականը, թերևս երկրի պաշտպանության կազմակերպման ոլորտում լիազորությունների  վերաբաշխումն է: Նոր նախագծով բավական լուրջ լիազորություն­ներ են նախատեսված Անվտան­գության խորհրդի համար: Օրենսդրորեն էականորեն նվա­զեցվում են պաշտպանության և անվտանգության ոլորտում վարչապետի լիազորությունները: Բա­ցառված չէ, որ դա արվում է ապագա վարչապետի կոնկրետ անձը նկատի ունենալով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք  Ժամանակ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով