Օսկանյանն ինձ դուր է գալիս. Տիգրան Կարապետիչ. «Հրապարակ»

2411077521467265534Ժողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ» հեռուստաընկերության սեփականատեր Տիգրան Կարապետյանը «Հրապարակ» թերթի հետ զրույցում ասել է. «Հին կուսակցություններին մերժում եմ, բայց նորերով հետաքրքրված եմ։ Կմտածեմ այդ մասին։ Ժողովրդական կուսակցությունը նպատակ ունի որևէ կուսակցության միանալու։ Օրինակ՝ պարոն Օսկանյանն ինձ դուր է գալիս։ Ինքը ծանր մարդ է, և ինձ թվում է, որ ազնիվ է»։

Հարցին՝ Ձեզ համոզի՞չ են թվում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի բացատրությունները, որոնք նա ներկայացրել է Մարտի 1-ին ունեցած իր ելույթի մասին։ Նրա ելույթը պահպանվել է համացանցում, ԱԺ-ում նախկին արտգործնախարարի գործընկերները ժամանակ առ ժամանակ հիշեցնում են, թե ինչպես է նա Մարտի 1-ի ողբերգական ավարտ ունեցած դեպքերից առաջ ելույթ ունեցել և պաշտպանել գործող իշխանությանը՝ Ռոբերտ Քոչարյանին, Կարապետյանը պաստախանել է. «Ինքը գործող է եղել այդ ժամանակ, իր մեղքն էլ կա դրանում։ Բայց հիմա որ վերցնենք, էսօրվա եղածից լավն է։ Էսօրվա եղածն ի՞նչ է»։

Դիտվել է 80 անգամ
 


Այս թեմայով