Home » ՄԱՄՈՒԼ » Օսկանյանից ավելին էինք սպասում. սրանք փչանալու հակում ունեն

Օսկանյանից ավելին էինք սպասում. սրանք փչանալու հակում ունեն

օսկանյան«Հրապարակ» թերթը գրում է. «Ճիշտն ասած՝ Վարդան Օսկանյանի կուսակցության ծնունդն ազդարարող հայտարարությունից ավելին էինք սպասում: Օսկանյանի խարիզման, մանավանդ, հուշում էր, որ ի դեմս այդ կուսակցության, գաղափարախոսության առումով կունենանք մի քիչ ավելի լուրջ բան, քան ունենք հիմա, երբ «համախմբյալներն» արդեն շտապել են ասել, որ իրենք այլընտրանք են լինելու:

Այսուհանդերձ՝ կարիք չկար երեւի հենց առաջին հայտարարության մեջ այլ բառերով վերաշարադրել Գագիկ Ծառուկյանի մտքերը եւ դրանք ներկայացնել որպես քաղաքական ուղղություն: Տեղ-տեղ նույնիսկ արտագրել են Ծառուկյանի ելույթը: Օրինակ այս միտքը՝. «Մենք ցանկանում ենք քաղաքական նոր բեւեռի ստեղծման միջոցով հանրությանը տալ այլընտրանքի եւ քաղաքական վիճակը փոխելու իրական հնարավորություն»:

Միայն մի նկատառում, նորածին կուսակցության նախաձեռնող խմբի անդամներին կխնդրեի՝ խնդալու բաներ չասել մամուլին: Այդ ամենը հետո շրջվում է քո դեմ: Օրինակ, երբ Երվանդ Բոզոյանն ասում է, որ «Համախմբումն» առարկայական այնպիսի առաջարկներ է անելու, որ «հասարակությունը պատկեացնի՝ մեր քաղաքական ուժն իշխանությունների մեջ չի փչանալու: Աշխատելու ենք ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա՝ մենք փչանանք», ակամա մտածում ես՝ սրանք փչանալու հակում ունեն, ուղղակի ամեն ինչ անելու են, որ չփչանան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 94 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy