Օսկանյանին կզրկեն անձեռնմխելիությունից և քրեկան գործ կհարուցեն նրա դեմ

Qocharyan-OskanyanՆախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կուսակցությունը արդեն իսկ ձևավորվում է և ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների կուսակցությունը կհիմնադրվի Սահմանադրական բարեփոխումներից անմիջապես հետո և կիրականացնի քոչարյանական քաղաքականություն: Կուսակցության գերնպատակը կլինի ստեղծել ճանապարհներ Քոչարյանի վերադարձի համար: Օսկանյանը պատրաստվում է շատ կոշտ դիրք բռնել և անխնա քննադատել գործող իշխանությանը:
Իշխանությունները ևս սպասում են Օսկանյանի կուսակցության ստեղծելու մասին լուրի հաստատմանը և իրերի հստակեցմանը ու եթե Օսկանյանը իրենց համար իրական վտանգ ներկայացնի, ապա կհիշեն նրա նախկին գործերը և գուցե նորից քրեական գործ հարուցեն և զրկեն նրան պատգամավորական անձեռնմխելիությունից:

Դիտվել է 270 անգամ
 


Այս թեմայով