Օսկանյանը կուսակցություն է հիմնում. ինչ կապ ունի Քոչարյանը

օսկանյանԿուսակցություն ստեղծելու հետ կապված աշխատանքները բավական առաջ են գնացել, այս պահին ուղղակի դեռ ես պատրաստ չեմ հայտարարելու, որ ստեղծվում է կուսակցություն, բայց կլինի», — «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստեղծվելիք կուսակցության հետ կապ չունի։

«Քոչարյանը այս ստեղծվելիք կուսակցության հետ կապ չունի։ Գիտեմ, որ դա իսկապես շահարկվում է, հստակ ինչ-որ նպատակ է հետապնդվում դրանից», — ասաց նախկին արտգործնախարարը։

Նա ընդգծեց, որ Քոչարյանի հետ երկար տարիներ աշխատել է, շատ լավ հարաբերություններ է ունեցել, աշխատանքն արդյունավետ է եղել, այսօր էլ կապը նախկին նախագահի հետ պահում է, հանդիպում է, բայց համատեղ քաղաքական ծրագիր երբեք չեն մշակել։ «Այդպիսի նպատակ չկա», — ասաց Օսկանյանը։

Հարցին՝ եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի մտնել քաղաքականություն և խնդրի անդամակցել կուսակցությանը, կընդունե՞ն իրեն, արտաքին գործերի նախկին նախարարը պատասխանեց. — «Դա ժամանակի խնդիր է… Ինքը բաց կուսակցություն պետք է լինի։ Ես Քոչարյանի հետ նորմալ հարաբերություններ ունեմ, … ես խնդիր չունեմ։ Ժողովրդի կողմից ինչ-որ ընկալում կա էդ բոլորին։ Ուղղակի ես հիմա արձանագրում եմ այն փաստը, որ սա Քոչարյանի հետ կապ չունի՝ այն կուսակցությունը, որ ստեղծվելու է»։

Ամբողջական Ազատություն ռադիոկայանի պաշտոնական կայքում

Դիտվել է 74 անգամ
 


Այս թեմայով