Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Օսիպյանը երեկ տեղի ունեցած միջադեպի մասին

Օսիպյանը երեկ տեղի ունեցած միջադեպի մասին

2310440901440260812Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաստիացնում է, որ օբյեկտիվ քննություն կիրականացվի և օբյեկտիվ որոշում կկայացվի տարեց տղամարդու նկատմամբ երեկ Երևանի Հանրապետության հրապարակում «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ տարեց քաղաքացիներից մեկին հարվածած ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդգեսյանի նկատմամբ:

«Միանշանակ, վատ արարք է տեղի ունեցել` անկախ նրանից, թե դիմացինը ինչ արարք է արել, տարեց է, երիտասարդ է, ահել է, թե՝ ջահել, հանցագործ է, թե՝ ոչ»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Երևանի փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանին պատժելու պահանջով ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ հավաքվող քաղաքացիներին պիտի տեղեկացնի, որ այդ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են և կատարվում է ծառայողական քննություն:

Դիտվել է 102 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy