Օռլանդոյում անհայտ անձինք կրակ են բացել երեխաների ուղղությամբ

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի ավագ դպրոցներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժել է 3 երեխա, հայտնում է WFTV-ն:

Հաղորդվում է, որ մի խումբ անհայտ անձինք կրակ են բացել դպրոցի հարևանությամբ գտնվող Ուիլոուս այգում զբոսնող երեխաների ուղղությամբ:

Ականատեսներից մեկի համաձայն՝ հարձակվողների թիրախում է հայտնվել 3 աղջիկ, նրանք վնասվածքներ են ստացել ոտքի հատվածում:

Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են: Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

 


Այս թեմայով