Օնլայն ստորագրահավաք` ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի

a60db237b1fe327881001be351104af2Համացանցում ստորագրահավաք է սկսվել ի պաշտպանություն ՌԴ-ում ձերբակալված հայ գործարար Լևոն Հայրապետյանի: Ստորագրահավաքի նախաձեռնողները նշում են, որ գործարարը տարեց մարդ է, տառապում է շաքարային դիաբետով և վերջերս կաթված է տարել` հետևաբար, ի վիճակի չէ պատիժը կրել խցում: Նախաձեռնողները նաև նկատում են, որ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարման տարիներին ՌԴ քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, կստ որի արգելվում է գործարարին կալանքի տակ պահելը, եթե նա տնտեսական հանցագործություն է իրականացրել իր գործունեության ընթացքում, և Լևոն Հայրապետյանը ևս պետք է կալանքի տակ չպահվի: Այն պահին, երբ պատրաստվում էր այս նյութը, արդեն իսկ հավաքվել էր 2031 ստորագրություն:

Դիտվել է 142 անգամ
 


Այս թեմայով