Օմսկից մարդիկ արտագաղթում են դեպի Հայաստան

ՌԴ պետական վիճակագրության դաշնային ծառայության Օմսկի մարզային վարչությունն ամփոփել է 2017 թվականի միգրացիոն գործընթացները, հայտնում է «Новый Омск»-ը:

Գերատեսչության տվյալներով՝ ժամանողների թիվը եղել է 54.082, մեկնածների թիվը՝ 63.935 մարդ: Օմսկի բնակիչներն ամենաշատն արտագաղթել են Ղազախստան (4.721 մարդ), Ուկրաինա (696 մարդ) և Հայաստան (323 մարդ): Դա կազմում է արտասահմանում հաստատված մարզի բնակիչների երեք քառորդը:

Նշվում է, որ արտագաղթի հոսքը 2016 թվականի համեմատ աճել է 66 տոկոսով՝ 5.942-ից 9.853:

 


Այս թեմայով