Օհանյանին չեն ներել, քանի որ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել

Երեկ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականին եղել է ՀՀ ՊՆ ԳՇ պետը: 

Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու այս լուրը հետաքրքիր ենթադրությունների տեղիք  է տալիս: Նախ պետք է հիշել, որ Օհանյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու մասին ԱԱԾ պետը և ՀՔԾ պետը խոսել էին դեռևս անցած տարվա հունիս ամսին: Այդ ամենի մասին հայտնի էր դարձել բոլորին քաջ հայտնի գաղտնալսված խոսակցության ձայնագրությունից, որը հայտնվեց համացանցում: Ձայնագրության ի հայտ գալուց առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթն էր գրել, որ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել:

Շաբաթներ առաջ էլ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը, որը 2008 թվականից մինչև 2016 թվականը զբաղեցրել է  ՀՀ ՊՆ հետախուզության պետի պաշտոնը, նույնպես անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա անունը հիշատակվում է 0038 հրամանում: Այս նշանակումից հետո մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ Արշակ Կարապետյանին ներվել են նախկին մեղքերը, և պաշտոն շնորհվել միայն ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու դիմաց:

Առաջին հայացքից զարմանալի է, թե ինչու՞ են Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրում հիմա, երբ դրա մասին ԱԱԾ պետը, ՀՔԾ ղեկավարը և Նիկոլ Փաշինյանի թերթը խոսել են հունիս ամսին: Այս ամենին կա մեկ տրամաբանական  բացատրություն՝ Օհանյանին հունիս ամսին տեղյակ են պահել հնարավոր առաջադրվելիք մեղադրանքին և առաջարկել են ցուցմունք տալ Քոչարյանի դեմ, ինչի դիմաց նրան կներվեն նախկին մեղքերը, և գուցե պետական ապարատում մի լավ պաշտոն էլ գտնեն: Սեյրան Օհանյանն էլ կամ հրաժարվել է ցուցմունք տալ, կամ ասելիք չի ունեցել և չի ցանկացել սուտ ցուցմունք տալ:  Եվ ահա, երբ նոր իշխանությունները հասկացել են, որ օգուտ չկա Սեյրան Օհանյանից, որոշել են մեղադրանք առաջադրել:

Այս թեմայով