Օկանյանը վերադարձել է Հայաստան և հանդիպել Զոհրաբյանի հետ

օսկանյանՕսկանյանը վերադարձել է Հայաստան, և օրերս տեղի է ունեցել նրա և Նաիրա Զոհրաբյանի հանդիպումը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը վերադարձել է Հայաստան, և օրերս տեղի է ունեցել նրա և ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը փորձել են հասկանալ իրենց հետագա հարաբերությունների ճակատագիրը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հանդիպման ժամանակ քննարկել են նաև Վարդան Օսկանյանի և Վահե Հովհաննիսյանի կողմից կուսակցություն հիմնելու հարցը:

«Ես պարբերաբար հանդիպում եմ թե՛ Վարդան Օսկանյանին, թե՛ Վահե Հովհաննիսյանին, երկուսին էլ համարում եմ պարկեշտ անձնավորություն ու ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ եթե իրենք նոր կուսակցություն ստեղծելու որոշում ունենան, ապա դրա մասին առաջինն իրենց գործընկերները կիմանան, բնականաբար, առաջին հերթին նաև ես։ Ձեր նշած տեղեկությունը հրապարակելու նախօրեին ես հանդիպել ու երկար զրուցել եմ Օսկանյանի հետ, և կուսակցություն ստեղծելու որոշման մասին ինձ հայտնի չէ»,- ասաց ԲՀԿ նախագահը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով