Home » ԺԱՄԱՆՑ » Օլիմպիական տոմսերի տիեզերական գները

Օլիմպիական տոմսերի տիեզերական գները

Այսօր մեկնարկել է Սոչիի օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի 2-րդ փուլը: Տոմսերը կարելի է գնել Օլիմպիադայիպաշտոնական կայքի միջոցով:

231569081381410392Սակայն արդեն այսօրվա դրությամբ Խաղերի բացման արարողության տոմսեր չկան, իսկ փակման արարողության տոմսերից մնացել են միայն ամենաթանկերը՝ 37.000 ռուբլի արժողությամբ (շուրջ 465 հազար դրամ):

Ամենաէժան տոմսերը սքելեթոնիստների մրցումներինն են՝ 500 ռուբլի (շուրջ 6300 դրամ), ամենաթանկը (չհաշված բացման ու փակման արարողությունները)՝ հոկեյի մրցումների եզրափակիչը ( 34 հազար ռուբլի), գեղասահքի մրցումների ցուցադրական ելույթները (23 հազար ռուբլի), գեղասահորդների թիմային մրցումները, տղամարդկանց ու կանանց մենասահքի, պարային զույգերի ու զուգասահքի ազատ ծրագրերը (20 հազար ռուբլի):

Դիտվել է 225 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy