Օլիգարխները վերջնագիր են ներկայացրել ՀՀԿ-ին

ՀՀԿ վերնախավում «միսկրծոցին» հասել է գագաթնակետին«Իրատես» թերթը գրում է. «ՀՀԿ-ում սկսվել է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ցուցակի հստակեցման փուլը: Մեր տեղեկություններով, առայժմ ակտիվ քննարկումներ են ընթանում, այսպես կոչված, ռեյտինգային քվեարկությամբ ընտրվող պատգամավորների մասնակցության «ձեւաչափի» առնչությամբ, որպեսզի «եւ՛ գայլերը կուշտ լինեն, եւ՛ ոչխարները՝ անվնաս»:

Ընդ որում, ռեյտինգային ցուցակում էական փոփոխություններ կլինեն՝ օլիգարխներին եւ թաղային հեղինակություններին կփոխարինեն նրանց հարազատներն ու մերձավորները, օրինակ, Մհեր Սեդրակյանին կփոխարինի նրա որդին: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, այս հրահանգն «իջեցվել» է անմիջապես Բաղրամյան 26-ից:

Սա, իհարկե, չի նշանակում, թե օլիգարխներ ընդհանրապես չեն լինի, ոմանք, ինչպես պարզվում է, շատ ամուր են «նստած» խորհրդարանում, կարելի է ասել, անփոխարինելի են իշխանության համար։ Ապագա խորհրդարանը զերծ չի լինի նաեւ քրեաօլիգարխիկ տարրերից, որոնք այսպիսի վերջնագիր-դժգոհություն են դարձյալ ներկայացրել ՀՀԿ-ին։ «Ինչո՞ւ պետք է ընտրություններին այդքան փող ու ջանք թափենք ձեզ համար, եթե մեզ ԱԺ չեք բերելու»:

Լիովին այլ դիրքորոշում կա համամասնական ցուցակի պարագայում: Այստեղ պետք է լինեն ջահել, ցանկալի է՝ դրսում կրթված, միջին տարիքի անհատներ: Այլ խոսքով, հանրության շրջանում այդ ցուցակը պետք է ինտելեկտուալների համախմբի տպավորություն թողնի: Նոր կերպարների կողքին դարձյալ կլինեն հնաբնակներ ու ՀՀԿ-ից անբաժան կադրեր. հո ողջ բեռը չե՞ն դնի երիտասարդների ուսերին, որ կուսակցության անունը «տանեն-կորցնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով