Օլանդը կրկին առաջ է մղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի գաղափարը

ollandՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստային է վստահել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ քննարկումները վերակենդանացնելու առաքելությունը, հաղորդում է AFP գործակալությունը։

 

«Ես խնդրել եմ Ժան-Պոլ Կոստային, ով մեր ամենամեծ իրավագետներից մեկն է, գտնել, թե մեր իրավական օրենսդրության մեջ որոնք են այն հուսալի, անվիճելի ուղիները, որոնք թույլ կտան պաշտպանել Հայոց ցեղասպանության հիշողությունը»,- հայտարարել է Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ:

 

Ինչպես նշվում է հոդվածում՝ Օլանդը հստակեցրել է, որ Ժան-Պոլ Կոստան պետք է շատ կարճ ժամանակահատվածում իր եզրակացությունները ներկայացնի այն երաշխիքների վերաբերյալ, որոնք կբացառեն ցանկացած օրենսդրական վիճարկում:

 

 

 

Դիտվել է 150 անգամ
 


Այս թեմայով