Home » Real Politik » ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն, որքան են վճարելու ՀՀԿ-ին` տեսանյութը չհրապարակելու համար

ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն, որքան են վճարելու ՀՀԿ-ին` տեսանյութը չհրապարակելու համար

B5139DE2-11E6-41CD-B253-7A55E5BF453C_mw1024_n_sՕրվա բլթը, երբ քաղաքականության մեջ տղամարդավարի բանավիճում են:
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում տղամարդավարի բանավիճել են հնամենի ծայրահեղ ընդդիմադիր և ներկայիս ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն ու առյուծներ պահելու մեծ սեր ունեցող քաղաքականության մեջ ծայրահեղ կենտրոնամետ Գագիկ Ծառուկյանի միջև: Էլեկրոնային մամուլը գրեց, որ իրականում այս երկու գործիչները, ավելի շուտ շարքային քաղաքական գործիչները միմիանց հետ այնպես են վիճել, որ հիշել են մեկմեկու ծնողների:
Իհարկե լույսը բացվելուն պես երկու կուսակցությունների ղեկավարները խիստ կարևոր հրամանով բոլոր կուսակցականները մեկ մարդու պես սկսեցին հերքել խուլիգանին հարիր պահվածք ցուցաբերած քաղաքական գործիչների վարքագիծը, այն էլ այն գործիչների, որոնցից մեկի կուսակցության անդամների թիվը այնքան շատ է, որ չեն կարողանաում մի քանի գրքում տեղավորել նրանց անունները, իսկ մյուսին ժողովուրդն, ըստ Մուկուչյանի տվել է կես միլիոն ձայն:
Հարկ է նշել, որ այսօր մեծ ու փոքր կուսակցական և կուսակցական ֆեյքեր մեկ մարդու պես հերքում են կատարվածը, իսկ այս պահին ամենից սպասված հերքում պետք է սպասել ԲՀԿ գրասենյակի դիմաց իր օրն ացկացնող կատվից, որն նա էլ հերքի և վերջապես հասկանանք, որ չի եղել նման բան, որ հայհոյանքներ չեն եղել, թե չէ 15 հոգի այս կամ այն կայքում հերքելը մի տեսակ արժանահավատ չէ: Նույնը կարելի է ասել ՕԵԿ-ի գրասենյակի դիմաց իր ողջ օրն անցկացնող կատվի մասին:
Զավեշտների շարքը գալիս և ամբողջացնում է այն, որ կարկառուն ՕԵԿ-ականները հայտարարությունների տեքստ գրողը ուշադրություն չի դարձրել, թե ինչ են անգիր անել տալիս այս մարդկանց: Բանը նրանում է, որ բոլորը մեկ մարդու պետս կրկնում են.«Տեղի է ունեցել տղամարդկային բանավեճ»: Իսկ այստեղ հարց` տղամարդիկ կանացի՞ պետք է բանավիճեին: Իսկ ավելի խորքային՝ եթե Գագիկ Ծառուկյանը քաղաքական հստակ արտահայտված քաղաքականությամբ գործիչ է, իսկ ՕԵԿ ղեկավարը, ինչպես իր սիրելի կուսակցականներն են ասում քաղաքակիրթ գործիչ է, ապա այս երկու խոսակցությունը ինչու չպետք է լիներ քաղաքակիրթ բանավեճ, այլ՝ տղամարդկային բանավեճ:
ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի ղեկավարների հետ կապված սկանդալների և զավեշների մասին կարելի է երկար ու երկար խոսել, սակայն այս անգամ կսահմանափակվենք ևս մեկով: Երկու կուսակցություններից էլ հայտարարում են, թե իրենց առաջնորդների հետ մեկը չի եղել որ «թթու» կամ «կծու» խոսի: Հասկացանք Գագիկ Ծառուկյանի հետ այլ տոնով խոսել ցանկացողներին միանգամից կարելի է ուղեկցել դեպի գազանանոց, իսկ Արթուր Բաղդասարյանի հետ նման տոնով խոսողներին հասարակությունը երբեք չի ների ու չի ների, չէ, որ Արթուր Բաղդասարյանն այն անբասիր գործիչն է, որի անցած ուղղու մասին Հայոց պատմության նորագույն շրջանի հատվածում դեռ գրվելու է:
Հ.Գ. Մնում է հասկանալ ընդամենը մեկ բան ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն որքան են վճարելու ՀՀԿ-ին վիճաբանության տեսանյութը չհրապարակելու համար: Անհնար է նման մարդկանց բախումը արձանագրված չլինի, այն էլ «Զվարթնոց» օդանավակայանում:

Դիտվել է 171 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy