ՕԵԿ նորաթուխ պատգամավորը թաքցնո՞ւմ է ունեցվածքը

oek«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ նախորդ տարվա նոյեմբերի 28-ից ՕԵԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Լեւոն Դոխոլյանը՝ Քույրիկ Լեւոնը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դեռեւս չի ներկայացրել գույքի եւ եկամոտների վերաբերյալ հայտարարագիրը։

Ավելին, էթիկայի հանձնաժողովի կայքում՝ ԱԺ պատգամավորների ցանկում, Դոխոլյանի անուն-ազգանունն ընդհանրապես բացակայում է։ Փոխարենն այս ընթացքում նա հասցրել է ճաշակել պատգամավորի մանդատի ողջ քաղցրությունը. սկսել է ակտիվորեն ճամփորդել՝ մեկնելով Բրյուսել, Ամստերդամ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով