ՕԵԿ նախարարները կվերանշանակվեն

օեկՀայաստանում կեսգիշերային քաղաքական հանդիպումներն ավանդույթ են դարձել: Երեկ ՀՀԿ-ն առանձին էր նիստ անում՝ կուսակցության շենքում, ոչ իշխանական քառյակից եռյակ մնացած ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը՝ առանձին՝ Ծառուկյանի ապարանքներում, իսկ ՕԵԿ-ն էլ՝ կուսակցության գրասենյակում: ՀՀԿ-ին չհաջողվեց որոշում կայացնել. լարված նիստ է տեղի ունեցել: Միայն, թերեւս, ՕԵԿ-ի խնդիրն էր հեշտ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանը  ՕԵԿ նախարարներ Սերգո Կարապետյանի, Սամվել Թադեւոսյանի եւ Արմեն Երիցյանի հետ քննարկել է նրանց վերանշանակման հարցը: Քննարկումը տեւել է մոտ մեկուկես ժամ, որից հետո նախարարները բարձր տրամադրությամբ դուրս են եկել ՕԵԿ գրասենյակից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանը նրանց հայտնել է, որ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գյուղատնտեսության, քաղաքաշինության եւ արտակարգ իրավիճակների նախարարները կվերանշանակվեն:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

Դիտվել է 77 անգամ
 


Այս թեմայով