ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն կմիանան

դաշնակցությունԵրեկ «Ազատության» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ ՀՀԿ-ի հետ նոր կոալիցիա կազմելու հարցի  շուրջ երկու օր առաջ բանակացություններ են ունեցել Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:

«Մենք մինչև վերջին հանրաքվեն, երբ մեզ ասում էին, մենք երդվում էինք, որ ոչ մի խոսակցություն չկա մեր և իշխանության միջև կոալիցիայի հարցով: Մենք այդ միշտ ասել ենք: Մինչև այս պահը, որ ես Ձեզ հետ խոսում եմ, նման որևէ բան մեր մեջ տեղի չի ունեցել և չի ունենում: Այսօր պիտի ասեմ, որ այսօր տեղի է ունենում, և ես թաքցնելու խնդիր չունեմ: Հարցը նրանումն է, որ, այո՛, մենք պատասխանատվությամբ ենք գնացել նոր Սահմանադրության ընդունմանը: Դաշնակցությունը մեծ բեռ է վերցրել իր վրա, Դաշնակցությունը մեծ պատասխանատվություն է վերցրել՝ համոզումով, հավատքով գնալով սահմանադրական փոփոխություններին: Եվ այսօր մենք չենք կարող պատասխանատվություն չկրենք այդ առումով, այդ Սահմանադրությունն իրագործելու առումով, այդ Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Դրա համար մենք համաձայն ենք համագործակցության», – ասաց Հրանտ Մարգարյանը:

ՀՅԴ-ականները այսպես են խոսում հիմա, իսկ ժամանակաին քարի քարի վրա չէին թողնում և քննադատում էին իշխանություններին: ՀՅԴ այս քալը կարելի է համեմատել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո «Օրինաց երկիր» կուսակցության իրականացրաց քայլին: Այն ժամանակ էլ ՕԵԿ-ն էր հանդես գալիս արմատական ընդդիամդրի դիրքից, իսկ երբ ստացավ այն ինչ իրենք պետք էր գնաց իշխանությունների հետ միասին «փրկելու» երկիրը:

ՀՅԴ-ում հասկանում են իրենց ծանր վիճակը և գիտակցում են, որ 2017 թվականի ԱԺ անցնելու հնարավորություն չունեն: Իրենք նաև քաջատեղյակ են, որ 2012 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ին խորհրդարան մտցրեց  գործող իշխանությունւ, հետևաբար իրենք էլ են փորձում նույն ճանապարհով մտնել խորհրդարան: Հիմա իշխանության հարցն է դժվար, քանի որ իր համար դժվար կլինի թիվ նկարել իր փոխարեն, ՕԵԿ-ի փոխարեն և ՀՅԴ-ի փոխարեն: Այստեղ գուծե մի լուծում գտնվի, իսկ լուծումը մեկն է ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է միավորվեն: Գործելակերպով նման կուսակցությունները այս կերպ կհեշտացնեն իշխանությունների գործը և կհայտնվեն 2017 թվականի խորհրդարանում:

 


Այս թեմայով