Home » ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ » ՕԵԿ-ը պարտադիր կենսաթոշակաին համակարգի դե՞մ

ՕԵԿ-ը պարտադիր կենսաթոշակաին համակարգի դե՞մ

IMG_6265Իրավական տեսանկյունից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մի շարք խնդիրներ կան, օրինակ՝ դրմական միջոցների երաշխավորված վերադարձի հարցում:

Այս մասին փետրվարի 10-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նրա համոզմամբ՝ այս համատեքստում հարկավոր է լուրջ քննարկումներ անցկացնել:

«Քանի որ, վերջիվերջո,  մարդուն հարկադրաբար զրկում են գույքի իրավունքից. Աշխատավարձը  մարդու գույքի դրամական դրսեւորումն է: Եվ այս դեպքում մենք պետք է հստակեցնենք մեր մոտեցումները», – նշել է Մարգարյանը: Պատգամավորն ընդգծել է, որ անհրաժեշտ են հավելյալ երաշխիքներ, որպեսզի քաղաքացին կարողանա վստահել  իշխանությանը:

Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ էր մտել 2014 թ. հունվարի 1-ից: Հունվարի 24-ին ՀՀ Սահմաադրական դատարանը կասեցրել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» 86-րդ օրենքի 76-րդ եւ 3-րդ հոդվածները: Վերջնական վճիռը կայացվելու է մարտի 28-ին: «Օրինաց երկիրը» իշխող կոալիցիայի կազմից է եւ սատարում է հասարակության մեջ զանգվածային դժգոհություն առաջացրած բարեփոխմանը:

Դիտվել է 1,216 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy