Home » ՄԱՄՈՒԼ » ՕԵԿ-ԲՀԿ «բանավեճը» կարելի է ավարտված համարել

ՕԵԿ-ԲՀԿ «բանավեճը» կարելի է ավարտված համարել

231594221382760655«Հրապարակը» գրում է, թե ՕԵԿ-ԲՀԿ «բանավեճը» կարելի է ավարտված համարել:

«Նախորդ օրը «կողմերի» միջեւ եղած պայմանավորվածության համաձայն` փակվել են «Դոդի Գագո բռնաբար» ու «Զզվում եմ Արթուր Բաղդասարյանից» ֆեյսբուքյան էջերը, ընդ որում, ԲՀԿ-ն մի քանի ժամ ուշացրել է էջի «փակումը», Վովան զանգել-հիշեցրել է` «ժամն է արդեն իրիկնահացի»:

«Իրիկնահաց», որպես այդպիսին, չի եղել, սակայն Սերժ Սարգսյանին Մինսկ ճամփելու առավոտյան «կողմերը» կրկին հայտնվել են օդանավակայանում, ուր «անձրեւը մաքրել է բոլոր հետքերը». Արթուր Բաղդասարյանն ու Ծառուկյանը միմյանց քաղաքավարի բարեւել են, նույնքան քաղաքավարի կանգնել իրար կողք` ձեռքով անելու Մաքսային միության նիստին մեկնող Սերժ Սարգսյանին»,- գրում է թերթը:

Դիտվել է 56 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy