Օգոստոսի 6-ին և 7-ին առավելագույն բարձր ջերմաստիճան կգրանցվի

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց առաջիկա օրերին եղանակային կանխատեսումները նշելով, որ առավելագույն բարձր ջերմաստիճան կգրանցվի օգոստոսի 6-7-ը։

Նա հայտնեց, որ առաջիկա օրերին սպասվում են ուժեղ շոգեր, ինչը պայմանավորված է նրանով, որ Իրաքի տարածքում ջերմային ցիկլոնը շարժվում է դեպի հյուսիս:

«Մինչև օգոստոսի 7-ը գտնվելու ենք այդ ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում: Վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ և եթե Արարատյան դաշտում մինչ այս ջերմաստիճանը չի  գերազանցել 38 աստիճանը, ապա վաղվանից օրը մեկ աստիճանով կբարձրանա, ջերմաստիճանի բարձրացման պիկերը կլինեն օգոստոսի 6-ին և 7-ին»,-ասաց նա:

Դիտվել է 158 անգամ
 


Այս թեմայով