Օգոստոսի 21-ից ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի

hot_weather.thumb«Օգոստոսի 21-ից մեր հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալիորեն՝ 5-6 աստիճանով կնվազի։ Այս լուրը մեր թղթակցին հայտնել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Երևանում օդի ջերմաստիճանը չի գերազանցի +34 աստիճանը։ Արդեն երեկ հանրապետության որոշ շրջաններում անձրև է տեղացել։ Չնայած նախորդ օրերի տևական բարձր ջերմաստիճանին. Երևանում շոգից մահացության դեպքեր չեն գրանցվել՝ ՀԺ–ին հայտնում են «Երևանի Շտապ բուժօգնություն» ծառայությունից։ Ջրային տնտեսության պետական կոմիտեն շարունակում է աշխատել գերծանրաբեռնված գրաֆիկով գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու համար։ Շոգի դեմ պայքար է գնում աշխարհի բազմաթիվ երկրներում։ Պակիստանում 1200 մարդ է մահացել։ Ինգուշեթիայում գրանցվել է բերքի 70 տոկոսի կորուստ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ> օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 58 անգամ
 


Այս թեմայով