Օգոստոսի 17-ին քաղաքացիների հարցերին կպատասխանեն առևտրի և սպասարկումների, ինչպես նաև ճարտարապետության ոլորտի մասնագետները

երևանՔաղաքային տնտեսության այս կամ այն բնագավառի վերաբերյալ առաջացած հարցերին պատասխանելու նպատակով կազմակերպված է քաղաքացիների ընդունելություն: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն օգոստոսի 17-ին` ժամը 14-ից քաղաքացիների հարցերին կպատասխանեն աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության, իսկ ժամը 16:00-ից` տրանսպորտի վարչության մասնագետները: Հիշեցնենք, որ ըստ ոլորտների, քաղաքացիների ընդունելությունները Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի են ունենում յուրաքանչյուր աշխատանքային օր:

Երևանի քաղաքապետարան

Դիտվել է 248 անգամ
 


Այս թեմայով