Օգոստոսին ոչ առևտրային տրանսֆերտները նվազել են 44 տոկոսով

transfer-arrows«ՀՀ կենտրոնական բանկը երեկ հրապարակել է այս տարվա առաջին ութ ամիսներին ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկած տրանսֆերտների ցուցանիշը։ Ըստ այդմ, այս տարվա օգոստոսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից եկած ոչ առևտրային տրանսֆերտները, անցած տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են 44 տոկոսով։ Այս տարվա օգոստոսին ոչ առևտրային տրանսֆերտները կազմել են 87 միլիոն 220 հազար դոլար՝ անցած տարվա 156 միլիոն 15 հազար դոլարի դիմաց։

 Նշենք, որ ընդհանուր առմամբ այս տարվա ութ ամիսներին ոչ առևտրային տրանսֆերտները կազմել են 584 միլիոն 852 հազար դոլար, անցած տարի այդ թիվը եղել է 926 միլիոն 920 հազար դոլար։ Այսինքն՝ այս տարվա ութ ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան եկած ոչ առևտրային տրանսֆերտները նվազել են 342 միլիոն 68 հազար դոլարով։ Այսինքն՝ նշված գումարի չափով նվազել են արտերկրում հարազատ ունեցող հայաստանցիների եկամուտները»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ <Ժողովուրդ> թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով