Օգանովսկի Սամոն՝ «Սասնա ծռերի» մասին. «Ժողովուրդ»

Օգանովսկի Սամո«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Արցախի ազատամարտիկների միությունը դատապարտել էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելու քայլը և նրանց խոհեմության կոչ էր արել:

«Ժողովուրդ»-ը ԼՂՀ ՊՆ փոխնախարար« Արցախի ազատամարտիկների միության նախագահ« Արցախի հերոս« գեներալ-մայոր Սամվել Կարապետյանից (Օգանովսկի Սամվել) փորձեց պարզել, թե ինչու իրենք ի սկզբանե միակողմանի դիրքորոշում դրսևորեցին և Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի պես չեզոք դիրք չզբաղեցրին, ի վերջո, փաստ է, որ Արցախի ազատամարտիկների միության տեսակետը Հայաստանի հասարակության մի մասի շրջանում զայրույթ առաջացրեց: «Այդ հարցում Արցախի ազատամարտիկների միության դիրքորոշումը մեկն է` պաշտպանել Հայոց պետականության շահը, և եթե ուշադիր ընթերցեք այդ հայտարարության տեքստը, ապա կհամոզվեք, որ դրանում ասված է այն, ինչը բխում է մեր ազգային ու պետական շահից»,- «Ժողովուրդ.-ի հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանը:

Դիտվել է 854 անգամ
 


Այս թեմայով