Օբաման թարմ շունչ կհաղորդի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին

4E309613-8564-43A3-A627-2874291AEDFC_w900_r1_s«168 ժամ» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը թարմ շունչ կհաղորդի»,- այս մասին «168 ժամի» հետ զրույցում ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում սպասվելիք Ալիեւ-Սարգսյան հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Washington Times պարբերականում հրապարակված հոդվածներից մեկում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ունի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղություն հաստատելու բացառիկ հնարավորություն մարտի 31-ին Վաշինգթոնում կայանալիք Միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակներում:

«Այդօրինակ նախաձեռնությամբ հանդես գալը նպատակահարմար կլինի այն դեպքում, եթե Վաշինգտոնում եկել են այն եզրահանգման, որ բանակցային գործընթացը բովանդակային լուրջ վերանայումների պետք է ենթարկվի: Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վրա վերցնի պարոնայք Ալիեւի ու Սարգսյանի հետ համատեղ մի եռակողմ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը եւ շրջանառության մեջ նոր գաղափարներ դնի, ապա դա կարող է թարմ շունչ հաղորդել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»,-ասել; է Մելիքյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 64 անգամ
 


Այս թեմայով