Օբաման ընդունե՞լ է Էրդողանի հրավերը

obama«Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը աշխարհի մոտ հարյուր երկրների ղեկավարների հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Իսկ Թուրքիան էլ որոշել է ապրիլի 24-ին նշել Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը, որն իրականում սկսվել է 1915թ. մարտից եւ ավարտվել դեկտեմբերին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր հերթին է 22 պետությունների նախագահներին հրավիրել ապրիլի 24-ին մասնակցելու այդ նպատակով կազմակերպվելիք միջոցառմանը։

«Ժողովուրդ»-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն ուղարկած հարցմամբ փորձեց պարզել, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը եւ կմասնակցի Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին։
«Նախագահ Օբամայի ապրիլյան ճամփորդական ծրագրերի մասին Սպիտակ տունը որեւէ հայտարարություն չի արել»,- ահա այսպիսի պատասխան է տվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը»։

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Դիտվել է 437 անգամ
 


Այս թեմայով