Օբամայի սիրուհին մանրամասններ է ներկայացրել իրենց կյանքից

400-225Ժենեվև Կուկը, որը հանդիպել է ԱՄՆ նախագահի հետ, խոստովանել է, որ Օբաման «սառն ու դաժան» է կյանքում, սակայն «քնքուշ ու համբերատար»` անկողնում: 1983-ի ծննդյան տոներին Նյու Յորքում երեկույթի ժամանակ Բարաք Օբամայի հետ ծանոթացած ավստրալուհի Կուկի օրագրային գրառումները հայտնվել են ամերիկյան Vanity Fair ամսագրում, որպես Դևիդ Մարանիսի հրատարակման պատրաստվող «Բարաք Օբամա.պատմություն» գրքից հատվածներ: Աղջկա գրառումներն ընդգծում են 20-ամյա Օբամայի հակասական վարքը. քնքշությունը Ժենևվի հանդեպ ու դրան հակաող սառնությունը կյանքում:

Ավստրալացի դիվանագետի դուստրը հիշում է, թե ինչպես «կիրակի օրերին Օբաման անգործության էր մատնվում, միայն ինդոնեզական սարոնգ կիսաշրջազգեստ հագած դես ու դեն անում և սուրճ խմում, խաչբառ լուծում: Թե ինչպես էին երկուսով քննարկում գրքեր, Օբամայի սիրած սենդվիչները պատրաստում` ճիշտ Բարաքի տատի պես»: Այն ժամանակ Բարաքը քիչ գումար էր վաստակում, ապրում էր Մանհեթնի համեստ բնակարանում: Սկզբում զույգը հանդիպում էր միայն երեքշաբթի օրերը, իսկ հետո սիրահարները սկսեցին միասին ապրել: 25-ամյա Կուկն օրագրում գրել է.«Նրա քնքշությունը խաբուսիկ է. նա բարի խոսքեր է ասում, կարող է պարզ լինել ու անկեղծ, սակայն, նույն ժամանակ, կարող է ակնթարթորեն անտարբեր դառնալ»:

«Բարաքի նկատմամբ զգացմունք ունեմ, սակայն մեր հարաբերություններն ասես ձգձգված լինեն ու թվում է, ուր որ է կկտրվեն»,- գրել է Կուկը 1984-ին: Կուկը չի թաքցնում նաև, որ սարսափելի խանդել է Բարաքին, հատկապես սևամորթ կանանց նկատմամբ: Սակայն խոստովանել է, որ Օբաման ահավոր ամաչում էր իր ռասայական պատկանելությունից: Սիրահարների բաժանությունից մեկ տարի անց Կուկը գրելէ, որ Բարաքը չի կարողացել իրեն տալ այն զգացմունքները, որոնք ինքը կուզենար:

Օբաման ինքը այդ սիրավեպը չի հերքել, սակայն պատմելով իր հիշողությունները «սպիտակամորթ կնոջ հետ հրաշալի սիրավեպի մասին», նշել է, որ Կուկին նկատի չունի: Օբաման չի հերքում նաև, որ շատ սիրառատ է եղել: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ 1989-ին հանդիպեց իր ապագա կնոջը` Միշելին, ու զույգն ամուսնացավ 1991-ին:

Դիտվել է 1,124 անգամ
 


Այս թեմայով