Օալնդը արտակարգ դրություն է հայտարարել

OlandՖրանսիայի նախագահ Ֆրանսուա  Օլանդի հրամանագրով երկրում արտակարգ տնտեսական դրություն է հայտարարվել: Այդ ընթացքում Օլանդը մտադիր է վերանայել պետության տնտեսական և սոցիալական մոդելը: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն:

Բիզնես-առաջնորդներին ուղղված ուղերձում Ֆրանսիայի նախագահն առաջարկել է մի շարք քայլեր, որոնք կնպաստեն տնտեսությունը ծանր վիճակից դուրս բերելուն ու «քրոնիկ գործազրկության» նվազմանը:

Առաջին քայլերն, ըստ Օլանդի, համեմատաբար համեստ են և քննարկման առարկա չեն դարձնի 35-ժամյա աշխատանքային շաբաթը: Նախագահը նաև չի պնդում, որպեսզի իրեն որոշ առանձնահատուկ լիազորություններ տրվեն:

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով