Քրք Քրքորյանի գումարները ինչպե՞ս կծախսվեն Հայաստանում

քրք«Քըրքորյանի թողած ժառանգության բաշխման մասին որեէ ստույգ տեղեկություն չկա և շրջանառվող լուրերը դեռ ճշտված չեն։ Այդուհանդերձ, Քըրքորյանի փողերի օգտագործման շուրջ ՀՀ իշխանական վերնախավում արդեն որոշակի կրքեր են բորբոքվում։ Մեր աղբյուրների պնդմամբ, Քըրք Քըրքորյանը պատվիրել է, որ այդ գումարը հատկացնելու, բաշխելու կամ օգտագործելու վրա ՀՀ իշխանությունները չպետք է որեէ վերահսկողություն ունենան։ Հայաստանին հատկացվող գումարով իրականացվող ծրագրերի վերահսկողության համար պետք է ստեղծվի հատուկ վերահսկող մարմին, որի անդամներից և ոչ մեկը չպետք է լինի ՀՀ պաշտոնյա։ Վերահսկումը պետք է լինի հիմնականում ԱՄՆ քաղաքացիներից, միգուցե նաև ամերիկահայերից կազմված խորհրդի միջոցով։ Գումարների տրամադրման կամ այդ գումարներով իրականացվող ծրագրերի վերահսկողության մեջ առանցքային դեր է ունենալու նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 275 անգամ
 


Այս թեմայով