Քրոջ «պատվի» համար կտրել է երիտասարդի ականջը

95e2d49bf97518f2b905bdd1b7810564Երեկ՝ փետրվարի 16-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» է ընդունվել աջ ականջը կտրած 23-ամյա երիտասարդ:

 Վերջինիս ականջը կտրելու պատճառը եղել է իր ֆեյսբուքյան շփումը Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղից ամուսնալուծված մի աղջկա հետ: Աղջկա եղբայրը քրոջն այլևս չգրելու և չզանգահարելու պահանջով հանդիպել է Ա. Տ.-ին: Հանդիպման ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել, որն էլ ավարտվել է նշված հանցագործությամբ:

Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Դիտվել է 160 անգամ
 


Այս թեմայով