Քրիստոնեա-դեմոկրատական միությունը 6 մլրդ եվրո գումար կտրամադրի փախստականներին

ՓախստականԳերմանիայում փախստականների թիվը գնալով աճում է: Գերմանիայի իշխող՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, որը ղեկավարում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, 6 մլրդ եվրո կտրամադրի փախստականներին ու ներգաղթյալներին ընդունելու համար, տեղեկացնում է gazeta.ru-ն: Փախստականների հարցը Գերմանիայի իշխանությունների համար լուրջ խնդիր է դարձել և երկիրը չկարողանալով ընդունել բոլոր փախստականներին նրանծ մի ստվար հատվածին հետ է ուղարկում հայրենի երկրներ:

 Նշվում է, որ մոտ 3 մլրդ-ը ներառվելու է 2016 թվականի բյուջեում, իսկ ևս 3 մլրդ եվրոն ուղղվելու է դաշնային հողերին և տարածքային իշխանություններին՝ փախստականների նոր հոսքին դիմակայելու հարցում աջակցելուն:

Դիտվել է 24 անգամ
 


Այս թեմայով