Քրեակատարողական վարչությունում կադրային փոփոխությունները շարունակվում են

D9F4F529-7ED4-487E-91D9-3C8FC089F13E_mw1024_s_n«Հրապարակ»-ում կարդում ենք. «Քրեակատարողական վարչությունում կադրային փոփոխությունները շարունակվում են: «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանին որոշ ժամանակ առաջ տարել էին «Սևան» ՔԿՀ պետի տեղակալ, սակայն վերջերս նրան վերադարձրել են հին պաշտոնին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ: Ըստ երևույթին, նրա գնալուց հետո «Նուբարաշենում» հսկողությունը վատացել է: Մյուս ուշագրավ փոփոխությունը դեռ առջևում է` 30 հազար դրամանոց «սպարտիվկայի» համար քրեական հետապնդման ենթարկվող և աշխատանքից ազատված «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանի տեղը դեռ թափուր է: Թեև պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արդարադատության գնդապետ Վ. Եղիազարյանը, սակայն հնարավոր է այդ պաշտոնն զբաղեցնի միանգամայն այլ մարդ:

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հնարավոր է նշանակվի Հովիկ Հակոբջանյանը: Նա համակարգի հնաբնակներից է, աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ որպես օպերգծով բաժնի պետ, այժմ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալն է»:

Դիտվել է 58 անգամ
 


Այս թեմայով