Քրեակատարողական վարչությունը հերքում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնաշեն ատրճանակի հայտնաբերման մասին տեղեկությունը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հերքում է տեղեկությունը, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր ինքնաշեն ատրճանակ։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են վարչության հանրային կապերի բաժնից։

Պարզաբանման մեջ նշված է. «Երեկ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել էր «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում տեղ գտած հայտարարությունը, համաձայն որի՝ իբրև թե «2-3 շաբաթ առաջ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր ինքնաշեն ատրճանակ»: Ավելին՝ ըստ իրենց «տեղեկության»՝ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն է տվել ղեկավարությունը Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով:

Սույն հայտարարությունների կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ վերոնշյալն իրականության հետ ընդհանրապես որևէ աղերս չունի: Քրեակատարողական հիմնարկներում իրականացված խուզարկությունների ժամանակ մինչ այսօր գործնականում երբևէ ինքնաշեն ատրճանակ կամ որևէ տեսակի հրազեն չի հայտնաբերվել, ինչն էլ մեկ անգամ ևս ապացուցում է տարածված տեղեկա

 


Այս թեմայով