Քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 517 դատապարտյալ

Ցմահ-դատապարտյալ-1Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 12 դատապարտյալ: «Վարդաշեն» ՔԿՀ — 3, «Էրեբունի» ՔԿՀ — 1, «Սևան» ՔԿՀ — 6, «Հրազդան» ՔԿՀ — 2 Ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 517 դատապարտյալ:

Դիտվել է 138 անգամ
 


Այս թեմայով