Քրեական հեղինակություն Տույը «կփոխի» Վլադիմիր Գասպարյանին

տույNyut.am լրատվականը գրում է. Մամուլում բազմիցս գրվել է և ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը (Արթուր Ղազարյան) իշխանական վերնախավում լավ «ախպեր-տղերք» ունի:

Դեռ անցյալ տարվա հուլիսի 10-ին, երբ ձերբակալվեց Տույը, որոշ պաշտոնյաներ ու մի քանի հայտնի գեներալներ իրարով անցան:

Այն ժամանակ մենք գրեցինք, որ գեներալներից մեկը մտել է ոստիկանապետ Վովա Գասպարյանի մոտ և խնդրել է ազատ արձակել Տույին: Սակայն ոստիկանապետը մերժել է: Այդ գեներալը Հայկազ Բաղմանյանը չէր, ում հետ Տույը շատ մտերիմ է և միշտ իր տղերքով նրան աջակցում է ընտրությունների ժամանակ (Քանաքեռում ընտրություններին իշխանության ձայն ապահովողը Բաղմանյանն է):

Տույը Երրորդմասցի Լյովիկի հետ «օրենքով գող» Օշականցի Գևորիկին ծեծելուց հետո «ռազբորկաների» արդյունքում կողմերը հաշտվեցին: Նշենք, որ այն ժամանակ ծեծկռտուքը հենց Տույն էր սկսել, գլխով խփելով Գևորիկի դեմքին: Չար լեզուներն ասում են, թե այս հաշտեցմանը նպաստել են նաև բարձրապաշտոն անձինք:

Ամբողջական նյութը nyut.am կայքում

 


Այս թեմայով