Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Video. Քրեական հեղինակություն Տլեի եղբայրը Սարի թաղի անկարգությունների մասնակից

Video. Քրեական հեղինակություն Տլեի եղբայրը Սարի թաղի անկարգությունների մասնակից

13906616_1128087657237787_8501341122013174121_nՕրերս Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝ հուլիս 29-30-ին Սարի թաղում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություններ են սկսվել՝ ինչպես ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ կիրառելու, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց տեխնիկական միջոցները վնասելու դեպքերով: Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ:

Այս հայտարարությունից հետո լրատվամիջոցները և սոցցանցերում ակտիվ օգտատերերը սկսեցին մեկը մյուսի հետեվից լուսանկարներ հրապարակել ու ներկայացնել, այն անձանց ովքեր մասնակից են եղել զանգվածային անկարգություններին: Politik.am-ի հրապարակումների համաձայն այդ անկարգություններին մասնակցել կամ նվազագույնը տեղում հետևել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնապահներից մեկը և թիկնազորի պետ Արշակը:

Երեկ ևս սոցցանցերում ոստիկանապետի հայտարարությունը ակտիվ քննարկումների առարկա էր:  Lragir.am լրագրող Թեհիմնե Ենքոյանը հրապարակել է մի լուսանկար, որտեղ  հստակ երևում է, որ զանգվածային անկարգություններին մասնակից է եղել նաև  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվող (Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության մեջ մեղադրվող) Սարգիս Հախանումյանի (մականունը Տլե) եղբայրն է՝ Դավիթ Հախանումյանը:

Armtimes.am կայքի տեսանյությում հաստակ երևում է, որ նշված անձը գործողությանը մասնակցում է ոստիկանության զորքերի հետ միասին:

Դիտվել է 726 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy