Քրեական հեղինակություն Յուրային մեղադրանք են առաջադրել

Ձերբակալել են  քրեական հեղինակություն Ղռերի Ավոյին և նրա որդուն««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը մարտի 15-ին գրել էր, որ ՀՀ ոստիկանությունը սկսել է տարբեր պատճառաբանություններով քրեական հեղինակություններին բերման է ենթարկել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: 2015 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական հեղինակություն համարվող Յուրի Ուտոևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով սուտ ցուցմունք է տվել: Պարզեցինք, որ իրավապահները նրան  նախազգուշացրել են՝ սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության կենթարկվի ՀՀ քր.օր-ի 338 հոդվածով: Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ 2014 թվականի հունվարի 11-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Յուրի Ուտոևին հարցաքննել են, և նա ծանր հանցագործության վերաբերյալ  տվել է իրականությանը չհամապատասխանող  ցուցմունքներ:

Իսկ ինչ դեպք է տեղի ունեցել, և ինչու են նրան հարցաքննել: Պարզեցինք, որ նա իրավապահներին պատմել է, թե 2014 թվականի հունվարի 5-ին, երբ վերադարձել է իրենց բակ, կայանել է մեքենան և երբ հասել է շենքի աստիճանների մոտ, լսել է, որ ինչ-որ մեկն իրեն է կանչում: Շրջվել է, տեսել իր դիմաց կանգնած 160-170 սմ հասակի, մուգ գույնի հագուստով, գլխին գլխարկով, իսկ դեմքը մինչև աչքերը շարֆով փակած անձի, ով առանց որևէ բան ասելու հարվածել է իր կրծքավանդակի ձախ մասին, որից ինքը սուր ցավ է զգացել և ուշաթափվել: Նա իրավապահներին հայտնել է, թե իրեն հարվածողին չի ճանաչում, նրա ձեռքին դանակ կամ այլ իր չի տեսել, այդ ժամանակ բակում այլ անձանց չի նկատել: Սակայն, ըստ երևույթին, իրավապահները գործը բացահայտել են և հասկացել, որ Յուրի Ուտոևը իմացել է իր հարվածողին, և թե ինչու են այդպես վարվել: Ասել է, թե քրեական հեղինակություն համարվող Յուրի Ուտոևին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության հատկանիշներով, որը պատժվում է առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 997 անգամ
 


Այս թեմայով