Քրեական գործ ընտրակեղծիք իրականացնելու համար

ընտրացուցակ2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 4/28 տեղամասում ՀԱԿ խմբակցության դիտորդ Անահիտ Ավանեսյանի հաղորդման հիման վրա  ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Ա. Ավանեսյանը և ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ, թիվ 4/28 տեղամասի հանձնաժողովի անդամ Իրաիդա Մինասյանը հայտնել են, որ հիշյալ օրը՝ տարբեր ժամերի, թիվ 4/28  տեղամաս  են այցելել մոտ 15 քաղաքացիներ, որոնց փոխարեն արդեն քվեարկված է եղել. տեղեկացնում է ՀՔԾ-ն։

Հիշյալ տեղամասի հանձնաժողովի նախագահ Գայանե Հակոբյանը նրանց հաշվառել է լրացուցիչ ցուցակում, որից հետո վերջիններիս տրամադրվել են քվեաթերթիկներ` քվեարկելու համար: Իրենց կարծիքով՝ նշված 15 անձինք քվեարկել են կրկին անգամ:

Նախաքննության ընթացքում «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից առգրավվել է թիվ 4/28 տեղամասի փաստաթղթերի պարկը: Դրանում գտնվող «քվեարկության օրը հանրաքվեի տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակի» զննությամբ  պարզվել է, որ այնտեղ գրանցված են 15 քաղաքացիների անձնագրային տվյալներ, իսկ դրանց դիմաց՝  սյունակում առկա են ստորագրություններ, մինչդեռ նույն տեղամասի մատյանի մեջ հիշյալ 15 անձանց կենսագրական տվյալների դիմաց առկա են այլ անձնագրերի տվյալներ և ստորագրություններ:

2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/28 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված 15 անձանց փոխարեն անհայտ անձանց կողմից քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության կարգով ընթացքը լուծելու համար:

Դիտվել է 64 անգամ
 


Այս թեմայով