Քրեական գործ՝ նախկին թաղապետի նկատմամբ. «Հրապարակ»

hqdefault«Մեր տեղեկություններով՝ Նոր Նորքի նախկին թաղապետ, այժմ տրանսպորտի և կապի նախարարության «Հատուկ կապ» ՓԲԸ տնօրեն Մելիք Գասպարյանի դեմ քրեական գործ Է հարուցվել։ Գործը հարուցվել Է Քրեական օրենսգրքի 308– րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Մեր աղբյուրները հայտնեցին, որ քրեական գործի հիմքում դրված Է այն հանգամանքը, որ նա թաղապետ եղած ժամանակ չարաշահել Է պաշտոնական դիրքը։ Խոսքն Էժան գներով հոդեր գնելու և դրանք թանկով վաճառելու մասին Է, օրինակ՝ նա երկու հողամաս գնել Է ընդհանուր առմամբ 3 մլն. դրամով, սակայն այն վաճառել Է մոտ 47մլն.–ով։ Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել Մելիք Գասպարյանից։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դա զրպարտություն Է, ինքը եղել Է քննչականում, բացատրություն Է տվել, քննությունն ընթանում Է, և այն պետք Է կարճվի։ Ինչ վերաբերում Է հողերն Էժան գնով ձեռք բերելուն և թանկով վաճառելուն, նախկին թաղապետն ասաց. «Ձեռք եմ բերել, դա եղել Է ապօրինի կառույց, որն օրինականացրել եմ, բոլոր վճարումները կատարել, դա իմ սեփականությունն Է, իմ շինությունը, որևէ խնդիր չկա»։ Հիշեցնենք, որ Մելիք Գասպարյանը 2012թ. թաղապետի պաշտոնից հեռանալուց 5 ամիս անց նոր պաշտոն էր ստացել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 464 անգամ
 


Այս թեմայով