Քրեական աշխարհի հետ ուղղակի կապեր ունի անմիջապես Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը կամ իր խոսնակները ինչքան էլ լռեն, լռեն նաև իրավապահ մարմինները՝ ԱԱԾ, դատախազություն, ոստիկանության ԿՀԴՊՎ-ն, օրակարգում է մնում շատ կարևոր, մտահոգիչ և ազգային անվտանգության տեսակետից անչափ կարևոր հարց. ի՞նչ անձնական շարժառիթներ է ունեցել Սերժ Սարգսյանը համաձայնվելով Ռոբսոնին տրամադրել հյուպատոսի կարգավիճակ և ՀՀ դիվանագիտական անձնագիր, նշանակել ԱԳՆ խորհրդական:

Ռոբսոնի հետ կապված ողջ պատմությունը ներկայացնել միայն Կարեն Կարապետյանի հետ կապերով, հանդիսանում է Սերժ Սարգսյանին որպես անմիջական և ուղիղ պատասխանատուի հանրության ուշադրության կենտրոնից հեռացնելու անհաջող փորձ:

Չի անցնի:

Մի փորձեք Ձեր ստրկամտությունը առ Սերժ Սարգսյանի իրացնել հանրությանը հիմարացնելու անհաջող փորձերով:

Շատ լավ գիտեք, որ բոլոր, նույնիսկ ամենակոնկրետ ու փոքր մասշտաբի կադրային հարցերը, ուր մնաց թե հյուպատոսական կարգավիճակի և դիվանագիտական անձնագիր տրամադրելու հարցը որոշվի առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու:

Քրեական աշխարհի հետ ուղղակի կապեր ունի անմիջապես Սերժ Սարգսյանը, որի մասին կան հրապարակված փաստեր, այդ թվում լուսանկարներ:

Ավելորդ մանիպուլիացիաներին ի պատասխան նշեմ, Կարեն Կարապետյանը քրեական աշխարհի հետ չի կարող կապ չունենալ, լինելով ռուսական բիզնեսում և հատկապես գազպրոմում:

Բայց այդ դեպքում, նման կապերով մարդուն վարչապետի պաշտոնում առաջադրելով, վերստին հարցերի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, ոչ թե հենց ինքը Կարեն Կարապետյանը:

Վերջացրեք հանրությանը կեղծ, ոչ օբյեկտիվ, միակողմանի տեղեկատվությամբ ու մեկնաբանություններով մոլորեցնելու գործելակերպը:

Գրում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում

Այս թեմայով