Քրդերն Իրաքում նոր հարձակումներ են պատրաստում

քուրդԹուրքական «Յենի Չաղ» թերթի լրագրող և պատասխանատու Ահմեթ Թաքանը հայտարարել է, որ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումը մեկ գիշերվա ընթացքում 800 զինյալ է տեղափոխել թուրք-իրաքյան սահմանին գտնվող Շեմդինլի շրջան:
«Իմ անձնական հետախուզական աղբյուրների միջոցով պարզել եմ, որ քրդերը միայն մեկ գիշերվա ընթացքում 800 գրոհային են տեղափոխել Շեմդինլի, նրանց թիվը շուտով կհատի 1800-ը: Նրանց նպատակը պարզ է: Նրանք ընդվզելու են, ինչպես արեցին Քոբանիում 2014-ին», — ասել է Թաքանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիան օդային հարվածներ էր հասցրել թուրք-իրաքյան սահմանին գտնվող Շեմդինլի և Գարա շրջաններին:

Եվս 12 դիրք խոցվել է Իրաքի Հակուրկ և Մեթինա շրջաններում:

Թուրքական լրատվամիջոցներն այս գործողությունները մեկնաբանում են որպես «հակաահաբեկչական հատուկ գործողություն»:

 


Այս թեմայով