Քրդերի աջակցությունը Հայաստանին. ինչ եղավ ԵԽԽՎ-ում

A-portrait-of-Selahattin-DemirtasԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քնարկումը տվեց շատ հարցերի պատասխաններ: Այս քվեարկությունը ցույց տվեց մեր երկրի արտաքին դիվանագիտության ուժեղ և թույլ կողմերը, ցույց տվեց մեր  կողմնակիցներին և հակառակորդներին: ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկությունը ցույց տվեց, թե որ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացնել և որ ուղղությամբ պետք է զարգացնել այդ աշխատանքները:

Այս քվեարկության ժամանակ հետաքրքիր պատկեր ստեղծվեց Թուրքիան ներկայացնող պատվիրակությունում: Թուրքիայի խորհրդարանի՝ ազգությամբ հայ պատգամավոր Մարգար Եսայան, ով  ներկայացնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում (ԱԶԿ) կուսակցությունը կողմ քվեարկեց երկու հակահայ  բանաձևերին էլ:  Իսկ ահա քուրդ պատգամավորները կամ չեն մասնակցել քվերակությանը կամ քվեարկել են ձեռնպահ: Իսկ երկու քուրդ պատգամավոր ստորագրեցին Սարսանգի ջրամբարի հետ կապված հայկական պատվիրակության առաջարկների տակ: Հայկական պատվիրակությանը  աջակցած քուրդ պատգամավորները եղել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ:

Կարծում ենք ճիշտ ժամանակն է, որ հայկական կողմը հարաբերություններ ստեղծի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հետ և փորձի օգտագործել այդ հարաբերությունները ի շահ Հայաստանի հանրապետության: Ի վերջո այս քվեարկությունը ցույց է տվել, որ նման դեպքերում իրապես կա աջակցության կարիք, իսկ քրդերը կարող են ցուցաբերել նման աջակցություն:

 

 


Այս թեմայով