Քրդերը կոչ են անում կռվել հանուն Ադրբեջանի

Rotes_Kurdistan_1923_1929Քրդական Rudaw հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակվել է մի տեղեկատվություն, ըստ որի ղարաբաղաադրբեջանական չորսօրյա պատերազմի ժաանակ զոհվել է նաև 24-ամյա քուրդ երիտասարդ:  Հրապարակմանը կից տեսանյութում  ադրբեջանական բանակի ոչնչացված քուրդ զիվորի ընտանիքի անդամները հայտարարում են, որ իրենք Լաչինից են: Ընտանիքի անդամներից մեկը կոչ է անում քուրդ ժողովրդին միանալ  իրենց և պայքարել հանուն արդարության: Կինը հայտարարում է, որ քուրդ երիտասարդը գնացել է սահման, որպեսզի հայերին դուրս հանի «քրդերի հայրենիքից», հիշեցնելով, որ Լաչինում իրենք ունեցել են «պետություն»՝ Կարմիր Քրդստանը:

Հիշեցնենք, որ Rudaw հեռուստաընկերությունը պատկանում է Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Բարզանիի ընտանիքին: Քրդական ինքնավարության հետ Հայաստանը բավական սերտ տնտեսական հարաբերություններ ունի և գոնե այս մասով կարծում ենք պետք է նրանց հետ աշխատանք տարվեր, որպեսզի հակահայկական քարոզչություն չիրականացնեն:

Դիտվել է 3,990 անգամ
 


Այս թեմայով